Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

27 մար 2018 10:45

Թեժ կրքեր. Արգամիչենք իշխանությունը վերցնելու եռափուլ ծրագիր ունեն. «Իրատես»

Թեժ կրքեր. Արգամիչենք իշխանությունը վերցնելու եռափուլ ծրագիր ունեն. «Իրատես»«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արարատի մարզում կրքերը չեն հանդարտվում. մարզի նախկին «նայողները» ոչ մի կերպ չեն մարսում մարզը վերահսկողության տակ պահելու Գրիգորյանների հնարավորությունները: Բանն այն է, որ Գրիգորյանների դեմ «սրբազան պատերազմ» են մղում մարզպետի աթոռի վրա աչք ունեցողները, որոնցից ամեն մեկն ուզում է ինքը լինել «այդ մարզպետունին». Մուրադ Մուրադյանը պայքարում է իր, Հովիկ Աբրահամյանը` որդի Արգամի, Ալիկ Սարգսյանը, խաղալով երկուսի միջեւ, մտածում է` աթոռն իրեն կհասնի: Արգամիչենք իրենց հերթին եռափուլ ծրագիր ունեն. պլան «ա»-ով Արգամը կդառնա մարզպետ, պլան «բ»-ով կվերցնեն ողջ մարզը, պլան «գ»-ով գոնե կհասնեն նրան, որ Արամայիս Գրիգորյանին կհանեն` ով գա-գա: Ասում են նաեւ՝ Արգամիչենք չեն կարողանում «պայմանավորվել» Գրիգորյանների հետ, որովհետեւ վերջիններս պահում են Սերժ Սարգսյանի գիծը»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր