Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

28 մար 2018 15:30

ԹԵՍՏ. Ընտրե՛ք ձեր արևը, և այն կպատմի ձեր բնավորության թաքնված կողմերի մասին

ԹԵՍՏ. Ընտրե՛ք ձեր արևը, և այն կպատմի ձեր բնավորության թաքնված կողմերի մասինՄեր նախընտրությունները շատ բան են պատմում հենց մեր, մեր բնավորության և անգամ հոգեվիճակի մասին: Ընտրելով ձեզ ամենաշատը դուր եկած արևը՝ դուք կբացահայտեք ձեր բնավորության գաղտնի կողմերը:
#1
Ձեր բնավորության վառ կողմը լավատեսությունն է: Դուք ամեն օր ձգտում եք լինել ավելի լավը, քան էիք նախորդ օրը, ինչն, իհարկե, գովելի է: Ձեզ դժվար է թևաթափ անել: Ձեր պարագայում բաժակը միշտ կիսով չափ լիքն է:
#2
Ձեզ համար 2 կարևոր բան կա այս կյանքում՝ ձեր անձնական տարածքը և հարգանքը ձեր մտերիմների և ընկերների կողմից: Դուք ավելի շատ ինտրովերտ եք, քան էքստրավերտ, չշփվող չեք, պարզապես սիրում եք առանձնանալ: 
#3
Դուք խելացի եք, հետաքրքրասեր և համարձակ: Սիրում եք արկածներ: Շատ բաց եք և պարզ, ապրում եք «մի դատիր, որ չդատվես» սկզբունքով:
#4
Ձեր էներգիան անսպառ է: Դուք հանգիստ ու դադար չունեք, մշտապես շարժման մեջ եք: Միաժամանակ ունենում եք միլիոնավոր մտքեր, որոնք ձեզ մղում են առաջ: Սիրում եք մարտահրավերներ ընդունել և հաղթահարել դրանք:
#5
Դուք ունեք մարդկանց օգնելու բնածին ձգտում: Պարզապես չեք կարողանում անտարբեր մնալ ուրիշի տառապանքների առաջ: Դուք ունեք փրկչի սինդրոմ. էլ ո՞վ կփրկի աշխարհը, եթե ոչ դուք:
#6 
Դուք կատակասեր և կենսուրախ մարդ եք: Դուք վայելում եք կյանքի ամեն մի պահը: Ապրում եք այսօր և այստեղ, չեք սիրում ո՛չ անցյալի գիրկն ընկնել, ո՛չ էլ ապագայով ձեզ ծանրաբեռնել:
#7
Դուք հեշտությամբ եք ոգեշնչվում ինչ-որ նոր մտքից և տարվում դրանցով: Պարզապես հիշեք, որ մեկ կյանքը բավարար չէ ձեր բոլոր ոգեշնչումներն ի կատար ածելու համար:
#8
Դուք ունեք անսպառ համբերություն: Ձեզ իսկապես դժվար է հունից հանելը: Դուք ձեր տարիքից էլ ավելի հասուն եք, գիտեք՝ ինչ եք ուզում և ինչպես դրան հասնել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր