Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

29 մար 2018 13:45

Ս. Սարգսյանին տրվող բնակարանի հարակից տարածքը համարժեք է 3 ֆուտբոլային դաշտի

Սերժ Սարգսյանը պետությունից, մեղմ ասած, հսկայական տարածքով բնակարան նվեր կստանա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության այսօրվա նիստից: Նրան տրամադրվող բնակարանը գտնվում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հաշվեկշռում: Նրան բաժին հասնող տունը ամրացված է 6-րդ մասնաշենքում, որը ներառում է նաեւ սպասարկման տարածք՝ 1.5365 հեկտար: Այս տարածքը համարժեք է երեք ֆուտբոլային դաշտի: Ի դեպ, տարածքը եւ շինությունն այժմ պետության սեփականությունն է, որն անհատույց տրվում է Սերժ Սարգսյանին:
«Հանձնարարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը պաշտոնաթող Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր դիմումի հիման վրա։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից»,- ասված է Կառավարության նախագծում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր