Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

29 մար 2018 15:13

ԹԵՍՏ. Ինչ են ձեր մասին մտածում մարդիկ

ԹԵՍՏ. Ինչ են ձեր մասին մտածում մարդիկԱնցիր այս հեշտ թեստն ու կիմանաս` ինչպես են քեզ ընդունում շրջապատող մարդիկ: Նայիր նկարին ու հասկացիր` ինչ ես տեսնում առաջին հերթին, ավելի կոնկրետ` տղամարդու՞, թե՞ կնոջ կերպար ես տեսնում: Պետք է նշել, որ սա ամենևին էլ գենդերային թեստ չէ:
Եթե տեսնում եք տղամարդու կերպար
Ուրեմն` դուք բավականին ուժեղ ու խիզախ մարդ եք, ժամանակ առ ժամանակ էլ`դաժան:
Դուք չեք ուզում ձեր թուլություններն ի ցույց դնել այլ մարդկանց: Ձեր ճանապարհին դժվարությունների հանդիպելով` չեք սկսում շրջապատին ցույց տալ ձեր տխրությունն ու հիասթափությունը: Իրականում ձեզ համար դժվար է ցույց տալ էմոցիաներն ու կիսվել ապրումներով: Դուք ունեք էներգիայի մեծ պաշար ու հաջողությամբ առաջնորդի հատկություններ եք ցուցաբերում:
Կարողանում եք վերլուծել իրավիճակը, հասկանալ հնարավոր ռիսկերը ու հենց այդ պատճառով շատ հաճախ եք ճիշտ որոշումներ ընդունում: Մարդիկ հիանում են ձեր ուժեղ կողմերով:
Ձեր մեջ նրանք դրական էներգիայի աղբյուր են տեսնում ու հաճույքով են անցկացնում ժամանակը ձեր ընկերակցությամբ:
Միշտ շատ լուրջ եք վերաբերվում ընկերական ու սիրային հարաբերություններին: Մաքսիմում զգայունություն եք ցուցաբերում, երբեմն` նույնիսկ չափից դուրս: Շատ հաճախ մոռանում եք ձեր անձնական երջանկությունը` հոգ տանելով մյուսների մասին:
Էներգիայի կորուստը վերականգնելու համար դիմում եք ամենահարազատների ու մտերիմների աջակցությանը:
Եթե կնոջ կերպար եք տեսնում
Ձեր գլխավոր հատկանիշը ձեր առաջ դրած նպատակներին հասնելու կարողությունն է: Դուք ինքներդ եք ձեզ մոտիվացնում: Ունեք առատաձեռն ոգի ու ամենից հաճախ մտածում եք դրականի մասին:
Դուք կարողանում եք զգալ ուրիշ մարդկանց: Հեշտությամբ եք հասկանում նրանց էմոցիաներն ու կարող եք շատ արագ հասկանալ նրանց մարմնի լեզուն: Մարդիկ ձեզ սիրում են առանց պայմանների. նրանց պարզապես հաճելի է գտնվել ձեր կողքին: Ձեր գերզգայունությունը ստիպում է շատ ուշադիր ընտրել շրջապատող մարդկանց:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր