Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

29 մար 2018 20:45

5 բան, որ տղամարդիկ սիրում են իրենց կանանց մեջ

1. Կանայք երկար ծանրութեթեւ չեն անում, այլ գործում են
Մեր կանայք սովոր չեն երկար քննարկելու, գուշակելու, թե արժե ինչ-որ բան անել: Երբ նրանք տեսնում են, որ իրենցից պահանջվում է ինչ-որ գործողություն, պարզապես ստանձնում են այն եւ կատարում:

2. Կանայք միշտ հիշում են այն, ինչ մենք մոռանում ենք
Չնայած «աղջկական հիշողության» մասին կատակներին, որպես կանոն, հենց տղամարդիկ են հակված մոռանալու լուրը՝ այն լսելուն պես: Իսկ ահա կանանց հիշողությունն ուղղակի հիանալի է, եւ այդ ֆենոմենն ունի ինչպես լավ, այնպես էլ վատ կողմեր: Նրանք լիովին ընդունակ են վերհիշելու այն բոլոր սխալները եւ մեղքերը, որ երբեւէ թույլ են տվել տղամարդիկ: Բարեբախտաբար, մեծ մասամբ նրանք կամ դրանց նայում են մատների արանքով, կամ ներում են ամուսինների բոլոր հիմարությունները: Հենց այդ պատճառով էլ մեզ այդքան հեշտ է նրանց սիրելը:
3. Մեր կանայք դառնում են գերազանց մայրիկներ
Այո՛, այո՛, մեր կանայք երեխաների հետ պարզապես հիանալի են: Իզուր չէ, որ գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաների կրթվածության մակարդակի համար մեծապես պատասխանատու են հենց մայրերը եւ նրանց կրթվածության մակարդակը: Նրանք իրենց երեխաների համար այն իդեալն են, որին արժե հավասարվել: Իզուր չէ, որ շատ ընտանիքներում, երբ երեխաները մեծանում են եւ լքում են հայրական տունը, սովորաբար զանգահարում են հենց իրենց մայրերին: Եվ այո, պրոֆեսիոնալ ատլետները, նշելով, թե ում են պարտական իրենց հաջողությունների համար, հաճախ հիշատակում են մայրերին, եւ ոչ թե հայրերին:

4. Կանայք սիրում են մեզ՝ չնայած մեր թերություններին
Մենք ամենքս դա պետք է խոստովանենք... Բոլոր տղամարդիկ հաճախ գործում են հիմար արարքներ, բայց կանայք, որպես կանոն, համառորեն հանդուրժում նրանց ցանկացած հիմարություն՝ երբեմն միայն հայացքը խոժոռելով: Եվ նույնիսկ երբ մենք արտաբերում ենք կամ կատարում ենք ինչ-որ բան, որը ստիպում է նրանց կասկածել մեր ողջամտությանը, միեւնույն է նրանք չեն դադարում սիրել մեզ: Եվ ամեն օր մենք՝ տղամարդիկս, ուրախանում ենք, որ մեր կանայք ընդունում եւ սիրում են մեզ:
5. Կանայք միշտ պատրաստ են մխիթարելու մեզ, երբ մենք հիվանդ ենք
Տղամարդիկ պարզապես ունակ չեն դիմանալու հիվանդությանը: Կանանց մեծ մասը լիովին ունակ է անգամ ցույց չտալու, որ հիվանդ է: Եւ նույնիսկ երբ նրանք հիվանդ են, շարունակում են զբաղվել տան գործերով. կանայք ուղղակի չեն կարող այլ կերպ: Բայց երբ նրանց ամուսինններին սովորական մրսածությունը պառկեցնում է անկողին... օ, գրեթե միշտ դրությունը դառնում է «մահացու»՝ «ես մեռնում եմ, կանչիր շտապ օգնություն»: Մեր կանայք գիտեն, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ, բայց չնայած դրան՝ նրանք պատրաստ են ժամանակ ծախսել մեզ խնամելու վրա, ընդհուպ՝ ազատ օր վերցնել դրա համար: Իսկ դուք ե՞րբ եք նման բան արել ձեր կնոջը խնամելու համար: Սիրելի կանայք, դուք միշտ պատրաստ եք ձեր ժամանակը նվիրել մեզ. ինչպե՞ս կարելի է չսիրել ձեզ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր