Հայկազ Բաղմանյանը զինվոր խոշտանգելով՝ ուրիշին չի վնասել. Հայ զինվորը հո ուրիշ չէ՞ Հայկազի համար. ՉԻ

Այս ուշագրավ ձևակերպումը կարելի է համարել մաեստրոյի հերթական գլուխգործոցն ու պարզապես շրջանցել նույնպիսի նրբանկատությամբ՝ ինչպես զառամախտով մարդու պարագայում է արվում:
Բայց ամբողջ հարցն այն է, որ այս տեսակետը հենց իշխող կուսակցության՝ Հանրապետականի դիրքորոշումն է: Ստացվում է, որ Հայկազ Բաղմանյանի «թերությունները»՝ զորօրինակ զինվոր խոշտանգելը, բանակի փողերը գողանալը, ապօրինի բիզնես իրականացնելը, ուրիշ ոչ մեկին չեն վնասել: Քարը պայթի՝ Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին:
Բայց Հայաստանն ու հայ զինվորը հո ուրիշ չե՞ն Հայկազի համար: Իր բոստանն է, իր քարը: Հիմա էլ թող մի քիչ ՀԱՊԿ-ում վարուցան անի: Ի՞նչ է պատահել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: