200 հազար դրամը «քթերից են բերում»․ «Հրապարակ»          Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից»․ «Հրապարակ»       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 26-ի համար    

30 մար 2018 12:20

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան–Բատիստ Լեմուանն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրեց հուշահամալիր մոտ։
Ֆրանսիացի նախարարին ուղեկցում էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լակոտը։ Օտարերկրացի պաշտոնյան այցելել է նաև Ցեղասպանության ինստիտուտ–թանգարան։
Ժան–Բատիստ Լեմուանը Հայաստան է ժամանել մարտի 30–ին, երկօրյա պաշտոնական այցով։ Նա հանդիպումներ և քննարկումներ կունենա երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Նշենք, որ Երևանում 2018թ.–ի հոկտեմբերին կկայանա Ֆրանկոֆոնիայի 17–րդ գագաթաժողովը։ Գագաթաժողովի մասնակցելու համար Հայաստան կգա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր