Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին          Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ       Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը    

30 մար 2018 12:50

Ամեն տարի մեր ինքնիշխանության մի հատված զիջում ենք. Փաշինյանը՝ ռուսական ռազմական ոստիկանություն ձեւավորելու մասին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ ձեւավորելու որոշումն անընդունելի եւ տարօրինակ է: Այս մասին նա նշել է այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Առնվազն դա տարօրինակ է եւ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ ուշադիր լինի, որովհետեւ ամեն տարի մեր ինքնիշխանության մի հատված զիջում ենք: Ռազմական ոստիկանության հետ կապված պետք է մանրամասն ուսումնասիրվի  եւ եթե պարզվի, որ ռուսական ռազմական ոստիկանությունը բացի  ռուսական ռազմաբազայից այլ գործառույթ էլ ունի, մեզ համար անընդունելի կլինի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը հայտարարել էր Գյումրիում ռուսաստանյան 102- րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ ձեւավորելու մասին։ «Նախկինում բազայում կարգուկանոնի պահպանման համար հատկացվում էին առանձին պարեկներ, սակայն դրանց կազմում ընդգրկված զինծառայողները չէին անցնում հատուկ նախապատրաստություն։ Ներկայում ստեղծվող ջոկատներում ներգրավվելու են մասնագետներ, որոնք վարժանքներ են անցել Վլադիկավկազի ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում»,- ասված է Հարավային օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր