Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

03 ապր 2018 09:45

Աշոցքի զինկոմիսարիատից զենք-զինամթերք է անհետացել. «Ժողովուրդ»

Աշոցքի զինկոմիսարիատից զենք-զինամթերք է անհետացել. «Ժողովուրդ»  «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Աշոցքի զինկոմիսարիատում առեղծվածային դեպք է տեղի ունեցել: Զինկոմիսարիատից անհետացել են երկու ինքնաձիգ եւ 48 փամփուշտ:
Այս ամենը բացահայտվել է հերթափոխի փոփոխության ժամանակ: Հերթափոխ ընդունող զինվորականը, տեսնելով բացթողումը, այդ մասին հայտնել է իրավապահներին: Այժմ զինկոմիսարիատում հարցաքննություններ են սկսվել՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել:
«Մեզ հայտնի դարձավ, որ զինկոմիսարիատի աշխատակիցները, հերթափոխի եղած զինվորները վստահաբար պնդում են՝ իրենք անհետացած ինքնաձիգների եւ փամփուշտների հետ որեւէ առնչություն չունեն:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Աշոցքի զինկոմիսար Լեւոն Կարապետյանին, որը հայտնեց. «Ես մինչեւ հիմա շոկի մեջ եմ, բայց կատարվածի մանրամասներից տեղյակ չեմ: Կներեք, բայց իմ իրավասությունների շրջանակում չէ, որ ես Ձեզ բան հայտնեմ, ոչ թե որեւէ բան եմ թաքցնում, պարզապես իմ իրավասություններից դուրս է»:
 
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր