Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

03 ապր 2018 10:00

Սերժ Սարգսյանը որոշել է` ովքեր են իր հետ աշխատելու կառավարությունում. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանը որոշել է` ովքեր են իր հետ աշխատելու կառավարությունում. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի նշանակվելուց հետո՝ 15-օրյա ժամկետում ձևավորվելու է ապագա կառավարությունը: Կառավարության այս աշխատակազմը գործելու է մինչև նոր աշխատակազմի ստեղծումը, որն սպասարկելու է վարչապետին, առաջին փոխվարչապետին, փոխվարչապետներին և, ընդհանուր առմամբ՝ կառավարությանը, որպես կոլեգիալ մարմնի: Սա նշանակում է, որ գործող աշխատակազմից ոմանք մնալու են անգործ:
Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը մտադիր է նախագահականի իր աշխատակազմի առանցքային դեմքերին տեղափոխել կառավարության աշխատակազմ, այդ թվում՝ խոսնակին, լրատվականի պետին, ռեֆերետներին:
Այդ պատճառով էլ Կարեն Կարապետյանի հայեցողական պաշտոններ զբաղեցնող թիմակիցներն արդեն աշխատանք են փնտրում, քանի որ ոչ բոլորը կմնան ապագա աշխատակազմում: Նրանց ապագայի մասով դեռ քննարկումներ չկան, սպասում են հիմնական դերակատարների վերադասավորմանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր