Հունիսի 11-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա․ Մանուկյան 1-ին նրբանցքի թիվ 1, 2, 3, 4, 5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Էլար թաղամասի, Կոտայքի, Երիտասարդական փողոցների, 1-ին միկրոշրջանի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
