Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար          Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»       Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 ապր 2018 20:00

6 գաղտնիք, որոնք տղամարդիկ նախընտրում են թաքցնել

 6 գաղտնիք, որոնք տղամարդիկ նախընտրում են թաքցնելԻ՞նչ գիտենք մենք տղամարդկանց մասին: Նրանք գերազանցորեն հասկանում են յուրաքանչյուր, նույնիսկ, ամենաբարդ տեխնիկայից: Նրանք սիրում են ֆուտբոլ և ձկնորսություն: Նրանց մեծամասնությանը սազում է մորուք: Սակայն գոյություն ունեն գաղտնիքներ, որոնք տղամարդիկ երբեք չեն կիսվում:
Ահա ներկայացնում ենք դրանք.
Նրանց անհրաժեշտ են պարապության պահեր
Դա անսպասելի է, բայց... Նրանք միշտ ցանկանում են կանգնել ղեկի մոտ, ընդունել պատասխանատու որոշումներ և պատասխան տալ դրանց համար: Սակայն րբեմն տղամարդիկ ցանկանում են ժամանակ տրամադրել իրենք իրենց և վայելել պարապության թանկաժեք րոպեները:
Տղամարդիկ չեն նկատում մանրուքներ
Տղամարդիկ գլոբալ են մտածում: Հարմարվեք դրան և մի փորձեք ստիպել նրանց ուշադրություն դարձնել մանրուքներին: Նույնիսկ կարելի է նրանցից օրինակ վերցնել: Շատ հաճախ կանայք կենտրոնանում են մանրուքների վրա, որոնք նրանց թույլ չեն տալիս հաճույք ստանալ ընդհանուր իրավիճակից:
Անկապ մտքեր՝ հիանալի լիցքաթափում ուղեղի համար
Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ տղամարդիկ ոչ ամեն րոպե են մտածում ինչպես ծայրը ծայրին հասցնել, ինչպես վճարել վարկը և փրկել աշխարհը գլոբալ տաքացումից: Պարզվում է, շատ հաճախ նրանք անկապ բաների մասին են մտածում:
Նրանք էլ վախեր ունեն
Տղամարդիկ առանց իրենց ցանկության դարձել են իրենց վրա հասարակության կողմից փաթաթած հերոսի կերպարի զոհերը, որոնք քայլելուց, չեն շրջվում պայթյունից: Դա շատ բարդ է, քանի որ նրանք նույն կերպ վախենում են անհայտությունից, կասկածում իրենց որոշումների ճշմարտացիության մեջ և անհանգստանում նույն հարցերի շուրջ, ինչ կանայք:
Նրանք գնահատում են յուրաքանչյուր ացնող աղջկան
Տղամարդը միշտ գնահատող հայացքով կնայի գեղեցիկ աղջիկների հետևից: Մարդկությունն իր գոյությամբ պարտական է հենց տղամարդու կարողությանը գնահատել կնոջը արտաքինից՝ ընտրելով լավագույնին որպես իր երեխաների մայր: Դա բնություն է, որից ոչ մեկ չի փախչի:
Նրանք գնահատում են աջակցությունը
Ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ, կարիք ունեն բարոյական աջակցության: Մեր ժամանակներում դա անհրաժեշտ է յուրաքանչյուրին: Ժամանակակից կյանքի կատաղի ռիթմը և զգացմունքային լարվածությունը ոչ մի տարբերություն չեն դնում սեռերի միջև:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր