ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

03 ապր 2018 20:15

«Բուրգեր Քինգ»-ում տուժածներից երեքին դուրս են գրել

 
«Բուրգեր Քինգում» պայթյունից տուժած եւ հիվանդանոց տեղափոխված երեք տուժածներն այսօր դուրս են գրվել։
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն այսօր կրկին այցելել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` տեսակցելու  երեկ երեկոյան  Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներին։
Նախարարն առաջինն այցելել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջկան, ում երեկ վիրահատել են, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ։ Կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը տեղեկացրել է, որ  աղջկա հետվիրահատական վիճակը համապատասխանում է տարած վիրահատության ծավալին։ Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները  հետագա հնարավոր բարդություններից խուսափելու համար։
Ռուսաստանի Դաշնության 3 երիտասարդները, ովքեր զբոսաշրջության են եկել Հայաստան, նախարարին ներցայացրել են, որ  հենց հիմա էլ պատրաստ են շարունակելու իրենց շրջագայությունը։ Լեւոն Ալթունյանը նշել է, որ դա միայն բուժող մասնագետները կարող են թույլատրել։
Ալթունյանը նշել է, որ թե՛ գիշերը, թե՛ այժմյան այցի ընթացքում ականատես է եղել, որ բժշկական կենտրոնում արվում է հնարավոր ամեն ինչ տուժածներին բուժելու, հետագա բարդությունները կանխելու նպատակով։
«Հատկապես նախորդ այցիս ընթացքում ակնհայտ էր, որ տուժածները նաեւ հոգեբանական աջակցության կարիք ունեն։ Հոգատար վերաբերմունքը եւ ուշադրությունը նկատելիորեն փոխել է իրավիճակը»,-ասել է Լեւոն Ալթունյանը։
Նշենք, որ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը, կա 8 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Վիրավորվել էին Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր