Տեսանյութ. Թե ինչ հսկայակաան վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով          Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

04 ապր 2018 15:30

Ամեն առավոտ մեղրով եւ կիտրոնով ջուր խմելու 3 պատճառ

Ամեն առավոտ մեղրով եւ կիտրոնով ջուր խմելու 3 պատճառԱմրապնդում է իմունիտետը
Մեղրակիտրոնային ըմպելիքը կարող է իմունիտետն ամրապնդել եւ թեթեւ մրսածության դեպքում առողջանալն արագացնել: Այն պատրաստելու համար տաք ջրով բաժակի մեջ լուծիր մեկ գդալ մեղր եւ նույն քանակությամբ թարմ ճզմած կիտրոնի հյութ: Կիտրոնում պարունակվող С վիտամինը եւ հանքանյութերով հարուստ մեղրը օրգանիզմին կօգնեն բակտերիաների եւ վիրուսների դեմ պայքարում:
Օգտակար է մարսողությանը
Կիտրոնով մեղրաջուրը կարգավորում է աղեստամոքսային համակարգը, ակտիվացնում մարսողությունը եւ նյութափոխանակությունը: Այն բարերար է ազդում ենթաստամոքսային գեղձի եւ լեղապարկի աշխատանքի վրա: Կիտրոնով եւ մեղրով ջուրը բարելավում է լյարդի աշխատանքը, կարգավորում նյութափոխանակությունը եւ նպաստում աղիների առողջ միկրոֆլորայի պահպանմանը:
Մաքրում է մաշկը
Մեղրաջուրը բարելավում է արյան շրջանառությունը եւ ամբողջ օրգանիզմից տոքսինների դուրսբերումը, ինչը լավ ազդեցություն է ունենում մաշկի վիճակի վրա: Դրանից բացի, С վիտամինը, որը պարունակվում է կիտրոնի մեջ, հզոր հակաօքսիդանտ է, որը դանդաղեցնում է ծերացման պրոցեսները:
Ինչպիսի մեղր օգտագործել
Բորբոքային պրոցեսի դեպքում ավելի շատ կհամապատասխանի ակնամոմով մեղրը, աղիների խանգարումների դեպքում կօգնի ծաղկափոշու մեղրը, իսկ լյարդի հիվանդությունների դեպքում օգտագործում են էգերի կաթը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր