Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունը    

04 ապր 2018 16:20

Ժիրայր Սեֆիլյանի «վերջին խոսքի» հետ կապված նյութեր են նախապատրաստվում. փաստաբան

 
Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի տրամադրության տակ տեղեկություններ կան, որ իր պաշտպանյալի «վերջին խոսքի» հետ կապված նյութեր են նախապատրաստվում:
Ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայրապետյանը տեղեկացրեց, որ նախօրեին գործով քննիչը հայտնել է, որ Սեֆիլյանի «վերջին խոսքի» հետ կապված Քննչական կոմիտեն նյութեր է նախապատրաստում: Քննիչը պայմանավորվել է Հայրապետյանին հանդիպել մոտ ժամը 11-ին «Արմավիր» ՔԿՀ-ի մոտ, որտեղ գտնվում է Ժիրայր Սեֆիլյանը: Փաստաբանը պայմանավորված ժամին գնացել է՝ հանդիպելու իր պաշտպանյալին, սակայն քննիչն այդպես էլ չի եկել:
Դեռեւս պաշտոնական տեղեկություններ չկան: Ինձ հայտնի չէ նաեւ, թե ինչ հիմնավորմամբ են նյութեր նախապատրաստվում»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ «վերջին խոսքում» (որը փաստաբանն է ընթերցել) ավելի շատ քաղաքական վերլուծություն է կատարվում եւ երկրի ազատագրման կոչեր են հնչում:
Փաստաբանը նաեւ հայտնեց, որ մինչեւ հիմա Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավճիռը չի ստացել:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման մեղադրանքով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր