Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

04 ապր 2018 18:35

«Նաիրիտ Գործարանի» պահեստը կվաճառվի Հայաստանի Հանրապետությանը

 
«Նաիրիտ Գործարան» ընկերության գույքի մի մասը կվաճառվի Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին որոշում կառավարությունը նախատեսում է ընդունել վաղվա՝ ապրիլի 5-ի նիստում։
ՀՀ կառավարության այդ որոշման նախագծով հանձնարարվում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` հանդես գալով որպես «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի միակ բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող անձ` ընդունել որոշում` ընկերության օգտին գրավադրված` «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառվող Երևան քաղաքի, Շենգավիթ, Թամանցիների փողոց 56/6 հասցեում գտնվող` 3961,8 քմ մակերեսով պահեստը, 24,8 քմ ծածկը, դրանց սպասարկման և օգտագործման համար 0,7126 հա հողատարածքը (ծանրաբեռնված օտարման դեպքում՝ կադաստրային արժեքի վճարման պարտավորությամբ), ընկերության հանդեպ գործարանի ունեցած դեբիտորական պարտքի մի մասի դիմաց, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 27.01.2017թ. ԵՇԴ/0031/04/15 որոշմամբ թույլատրված գրավի առարկայի արտադատական բռնագանձման կարգով, անկախ գնահատողի կողմից գնահատված 301.3 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքից 280 մլն 335 հազար դրամ զուտ արժեքով ընկերության կողմից նշված երրորդ անձ` Հայաստանի Հանրապետությանը (ի դեմս «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» ՊԿՀ-ի) անհատույց օտարելու թույլտվություն տալու վերաբերյալ:
ՀՀ սեփականությանն անցած գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Պահեստի շենքն օգտագործվելու է քիմիական թափոնների գերեզմանոցի թափոնների պահեստավորման և պահպանման նպատակով: Գույքի վերանորոգումն իրականացվելու է միջազգային համագործակցության շրջանակներում հատկացված դրամաշնորհների միջոցների հաշվին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր