Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած    

04 ապր 2018 20:45

Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե ամեն օր նշի կաթ խմեք

Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե ամեն օր նշի կաթ խմեքՆուշը հարուստ է մի խումբ կարևոր հանքանյութերով, այդ թվում՝ պղինձ, մանգան, մագնեզիում, ֆոսֆոր, ցինկ, կալցիում, ինչպես նաև E, B խմբի վիտամիններ և այլն։ Պղինձն ու մանգանն ազդում են օրգանիզմում ֆերմետների ակտիվության վրա, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ։ Մանգանը մասնակցում է սպիտակուցներից և ածխաջրերից էներգիայի ստացման գործընթացին։ Բացի այդ՝ այն կարևոր է վահանաձև գեղձի առողջության համար։
Նշի կաթը կարգավորում է խոլեստերինի մակարդակը, օգնում նյութափոխանակության համակարգի աշխատանքի կարգավորմանը, խորհուրդ է տրվում դիաբետով տառապող մարդկանց, քանի որ կանխարգելում է արյան մեջ ինսուլինի մակարդակի բարձրացումը սնվելուց հետո։
Նշի կաթի պարբերական օգտագործումը խթանում է քաշի նվազմանը. այն ճարպ է պարունակում, որը հագեցածության զգացում է հաղորդում և թույլ չի տալիս չափից շատ ուտել։ Նշի կաթը լավացնում է նաև նյարդային համակարգի վիճակը։ Վիտամին E-ի պարունակության շնորհիվ նշի կաթը լավացում է մաշկի վիճակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր