Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ կգնա․ «Հրապարակ»          Ներքին գործերի նախարարի թեկնածու են փնտրում. Արփինե Սարգսյանը հեռանում է. «Ժողովուրդ»       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 2-ի համար    

05 ապր 2018 10:00

Հարկային արտոնություն՝ Սամվել Ալեքսանյանին. «Ժամանակ»

Հարկային արտոնություն՝ Սամվել Ալեքսանյանին. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը այսօրվա նիստում հարկային արտոնություն է տալու գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Վերջինս իրեն պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերության համար Թուրքիայից և  Ուզբեկստանից 706 միլիոն դրամի տրիկոտաժե գործվածք, թելեր, կոճակներ և այլ տեքստիլ պարագաներ է ներկրել: Ընդ որում՝ կառավարությունը գերակա ոլորտ է համարում այդ բիզնեսը:
«Բավարարել «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի  նկատմամբ»,- նշված է կառավարության որոշման նախագծում:
Հիշեցնենք, որ «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ընկերության տնօրենը Սամվել Ալեքսանյանի դուստրն է՝ Աստղիկ Ալեքսանյանը»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր