ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

05 ապր 2018 10:15

«Դվին»-ը կվերածվի կազինոյի՝ դառնալով Գագիկ Ծառուկյանի «Շանգրիլա»-ի մրցակիցը. «Ժամանակ»

«Դվին»-ը կվերածվի կազինոյի՝ դառնալով Գագիկ Ծառուկյանի «Շանգրիլա»-ի մրցակիցը. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Դվին» հյուրանոցը վերակառուցման արդյունքում կարող է վերածվել խաղատան:
Ըստ 2017թ. «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում կատարված փոփոխության՝ խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում այդ ներդրումը մեկ վայրում կատարված լինելու դեպքում՝ ՀՀ կառավարության սահմանած վայրերում և չափանիշներին համապատասխան:
Ըստ տեղեկությունների՝ «Դվին» հյուրանոցը պատկանում է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին, և խաղատուն բացելով Երևանի կենտրոնում՝ նա դառնում է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատան մրցակիցը:
Բայց Ծառուկյանն էլ անպատասխան չի թողնի այս մարտահրավերը՝ խաղատուն կառուցելով «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, որտեղ այս պահին ընթանում է հյուրանոցի շինարարություն, և որը կառավարելու է «Կեմպինսկի» ընկերությունը: Իսկ թե այդ տարածքներում 40 մլրդ դրամի ներդրում է արվել, թե ավելի շատ՝ որոշելու է կառավարությունը: Ոնց ուզի՝ այնպես էլ կորոշի, եթե արդեն չի որոշել»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր