Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

05 ապր 2018 10:45

Ինչու են Նահապետ Գեւորգյանի բացակայությունները միշտ հարգելի համարվում. «Ժողովուրդ»

Ինչու են Նահապետ Գեւորգյանի բացակայությունները միշտ հարգելի համարվում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է`ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի 105-րդ կետի համա­ձայն` յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո հանձնաժողովի նախագահն Ազ­գային ժողովի նախագահին է ներկայաց­նում այդ ամսվա ընթացքում հանձնաժո­ղովի նիստերից կամ հրավիրած խորհր­դարանական լսումներից հանձնաժողո­վի անդամների բացակայության մասին տեղեկանք:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տարածքային կառավար­ման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանու­թյան հարցերի մշտական հանձնաժողո­վի նախագահ Վարդևան Գրիգորյանի կողմից տեղեկանք է ներկայացվել, թե 2017 թվականի դեկտեմբեր, 2018 թվա­կանի հունվար-մարտ ամիսների ընթաց­քում հանձնաժողովի անդամների բացակայություններ չեն եղել:
Սա իսկապես տարակուսելի է հատկապես հանձնաժողովի անդամների ցանկը նայելու պարա­գայում: Այս հանձնաժողովի անդամ է Նահապետ Գևորգյանը, ով հանձնաժողովի նիստերի չի ներկա­յանում: Սակայն, ինչպես պարզվում է, նրա բացակայությունները մշտապես հարգելի են համարվում»:


 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր