Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում          Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում    

06 ապր 2018 09:45

Որոշվել է ոչ մի կարևոր պոստում կադրային փոփոխություն չանել. «Հրապարակ»

Որոշվել է ոչ մի կարևոր պոստում կադրային փոփոխություն չանել. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախ թվացյալ հանդարտության ու ինքնավստահությանը, իրականում իշխանությունը բավականին անհանգիստ է։
Իշխանական կուլիսներում այս օրերին հաշվարկներ են անում, թե ինչքան մարդ դուրս կգա փողոց, 14-17-ն ընկած շրջանում Ազատության հրապարակում ինչպիսի բազմություն կհավաքվի։ Թերեւս այս անհանգստությունն է պատճառը, որ ամեն ինչ անում են այս փուլը խաղաղ հաղթահարելու համար։ Փորձում են պոտենցիալ բողոքողներից ում կարող են հետ պահել փողոց դուրս գալուց։
Այս օրերին մեզ լուրեր են հասնում, որ գործի են դնում տարբեր լծակներ՝ վախեցնելու, գայթակղելու, փողոցային ակցիաներից հետ պահելու համար։ Բացի այդ, բոլոր այն անձանց, ում ետեւում կարող է կանգնած լինել թեկուզ փոքրաթիվ համախոհների խումբ, զգուշանում են «նեղացնելուց»։
Եվ դա է պատճառը, որ որոշվել է ոչ մի կարեւոր պոստում կադրային փոփոխություն չանել՝ կառավարությունում եւ իշխանության վերին էշելոններում բոլորը պահպանելու են իրենց դիրքերը։
Նրանց, ում հաստիքը լուծարվում է կամ կառուցվածքային փոփոխություն պետք է արվի, համարժեք առաջարկներ են արվում։ Իսկ նրանց, ում ինչ-ինչ խոստումներ էին տրվել եւ նրանք հույսով սպասում էին ապրիլյան փոփոխություններին, խոստանում են մինչեւ տարեվերջ բավարարել։
Խնդիրը մեկն է՝ ոչ մի դժգոհ մարդ չպետք է լինի, իշխանության վերարտադրությանը ոչինչ չպետք է խանգարի եւ ոչինչ չպետք է մթագնի «նոր» փուլի սկիզբը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր