Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

07 ապր 2018 12:37

Տեղեկանք՝ 2016թ. ապրիլյան պատերազմական գործողություններից 2 տարի անց ԶՈՒ-երում կոռուպցիոն երեւույթների, չարաշահումների բացահայտման վերաբերյալ

Տեղեկանք՝ 2016թ. ապրիլյան պատերազմական գործողություններից 2 տարի անց ԶՈՒ-երում կոռուպցիոն երեւույթների, չարաշահումների բացահայտման վերաբերյալՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պարբերաբար ներկայացում է 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած կոռուպցիոն դեպքերը, չարաշահումները եւ դրանց հետեւանքով զինծառայողների մարդու իրավունքների խախտումների վիճակը, այդ խախտումների բացահայտման եւ լուծման ուղղությամբ իշխանությունների կողմից իրականացված գործողությունների՝ որպես իրենց պարտականությունների կատարման վիճակը: Տեղեկանքում անդրադառում ենք վերոնշյալ հարցերին՝ ներկայացնելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվել արդեն 2 տարի անց:
 Տեղեկանք՝ 2016թ. ապրիլյան պատերազմական գործողություններից 2 տարի անց ԶՈՒ-երում կոռուպցիոն երեւույթների, չարաշահումների բացահայտման վերաբերյալ
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ-ին հրապարակեց «2016 թ.  ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին» զեկույցը, իսկ 2017 թ-ի ապրիլի 25-ին՝ «Ապրիլյան պատերազմական գործողություններից մեկ տարի անց» թեմայով տեղեկանքը։
Անցած երկու տարիների ընթացքում ապրիլյան պատերազմական գործողությունների արդյունքում բացահայտված խնդիրների վերաբերյալ հրապարակվեցին մի քանի հոդվածներ, մեկնաբանություններ, սակայն իշխանությունների արձագանքը շարունակեց մնալ  զուսպ՝ անտեսելով բացահայտված խնդիրների վերաբերյալ հանրային քննադատական գնահատականները, այդ թվում՝ մեր կողմից հրապարակված զեկույցի նկատմամբ, որը համարվել է «ոչ պրոֆեսիոնալ» ՝ առանց որեւէ հիմնավոր հակափաստարկ ներկայացնելու, որը կժխտեր Կազմակերպության կողմից հրապարակված տեղեկությունների հիմնավորվածությունը:
Զեկույցում եւ հետագայում տեղեկանքում բարձրացված խնդիրների թվում անդրադարձ էր կատարվել 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների  հետեւանքով զոհված զինծառայողների մահվան հանգամանքների եւ դրանց վերաբերյալ կազմակերպության պաշտոնական հարցումներին եւ դրանց արձագանքներին,  զինտեխնիկայի անսարքությանը, անհրաժեշտ քանակով եւ որակով վառելիքի մատակարարման խնդիրներին, սոցիալական արդարության, զինծառայողների իրավունքների պաշտպանության վիճակին եւ այլ խնդիրներին:
 
Տեղեկանքը՝ ամբողջությամբ այստեղ.

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր