Ավտովթար Կոտայքի մարզում․ 43-ամյա վարորդը Lincoln Navigator-ով Գութանասարում150 մետր գլորվելով՝ հայտնվել է սարալանջում

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սարգսյանը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորին հիվանդանոց տեղափոխողները եղել են այդ պահին դաշտում հողագործական աշխատանքներ կատարող գյուղացիները, ովքեր էլ նկատել են, թե ինչպես է ավտոմեքենան գլորվելով հայտնվում ձորում ու շտապ իրենց ավտոմեքենայով մոտեցել են դեպքի վայրին ու նրան տեղափոխել հիվանդանոց։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվածը 8 երեխաների հայր է։