Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

07 ապր 2018 20:22

Ադրբեջանի իշխանությունները փորձում են ԶԼՄ-ին դնչկալ հագցնել

Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն կտրուկ քննադատել է նախագահական ընտրությունների նախօրեին Ադրբեջանի իշխանությունների գործունեությունը:
Ինչպես հաղորդում է contact.az-ը, հոդվածում Գյուլնոզ Սաիդը նշել է, որ ապրիլի 11-ին նախատեսված նախագահական ընտրությունների նախօրեին ընդդիմության պոտենցիալ թեկնածուները բանտարկվել են կամ զրկվել են փախչելու հնարավորությունից, իսկ քաղաքական լանդշաֆտը պաշտպանված է այլախոհության դրսեւորման բոլոր տարբերակներից:
Լրագրողներին բանտարկել, արտասահմանից նրանց առեւանգել, մեղադրել նրանց ֆինանսական հանցագործությունների մեջ, արգելափակել կայքերը, կոտրել սոցցանցերի հաշիվները, ուղեւորությունների համար արգելքներ սահմանել. ահա Ադրբեջանի կառավարության մեթոդների մի մասը, որոնց նպատակը անկախ լրատվամիջոցներին դնչկալ հագցնելն է, ստիպել լռել քննադատողներին:
«Ադրբեջանը աշխարհում լրագրողների ամենադաժան բանտարկողների թվում է, որտեղ 2017 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 10 լրագրող էր բանտարկված: Սակայն միջազգային ճնշումը Բաքվի վրա որոշակի ազդեցություն ունեցավ», - նշում է հեղինակը` հիշեցնելով, որ «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը ազատ է արձակվել:
Շատ լրագրողներ նախընտրում են հեռանալ եւ աշխատել արտասահմանում` կալանավորւմից կամ հետապնդումներից խուսափելու համար: Բայց ադրբեջանական իշխանությունները փորձում են լռեցնել նաեւ նրանց: Այսպիսով, 2017-ի մայիսին Թիֆլիսում անհետացավ հետաքննական լրագրող Աֆղան Մուխթարլին, ով այնտեղ ապրում էր իր ընտանիքի հետ: Երկու օր անց նա հայտնվեց Ադրբեջանում, որտեղ մեղադրվեց սահմանն ապօրինի հատելու եւ մաքսանենգության մեջ: Հունվարի 12-ին դատարանը Մուխթարլիին վեց տարվա ազատազրկման դատապարտեց:
Արտասահմանում գտնվող այլախոհների հետապնդման եւս մեկ դեպք է Ֆիքրետ Հուսեյնլիի գործը, որը Ուկրաինայում 2017 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով ձերբակալվեց: Նիդերլանդների քաղաքացի Հուսեյնլիին հնարավոր է Ադրբեջան արտաքսեն:
Միեւնույն ժամանակ իշխանությունները հավատարիմ լրագրողներին կաշառելու համար բնակարաններ են նվիրում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր