ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

09 ապր 2018 17:05

Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին մեղադրում է պետական դավաճանության մեջ

Զարուհի Փոստանջյանը ցավում է, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Արմեն Սարգսյանին համարում է լեգիտիմ նախագահ. «Նրանք, ովքեր այսպիսի հայտարարություն են անում, բռնակալական խմբի հաճախորդներ են»:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը քիչ առաջ հանցագործության մասին հաղորդագրություն ներկայացրեց ՀՀ դատախազություն՝ Սերժ Սարգսյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ: Նրա խոսքով՝ վերջինս հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատշաճ կերպով չի իրականացրել, որի արդյունքում մենք ունեցել ենք տարածքների և մարդկային կորուստներ:
 Փոստանջյանը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը բազմիցս յուրացրել է ժողովրդի իշխանությունը, հազարավոր քաղաքացիներ հետապնդվել են նրա կողմից: Տարբեր պաշտոններ ստանձնելով՝ բազմաթիվ քաղաքացիների վերաբերյալ նա «դոսիե» է հավաքել, որն օգտագործել է իր ղեկավարման տարիներին:
«10 տարիների նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանը կուտակել է բազմամիլիարդ պարտքեր, գաղթել են բազմահազար քաղաքացիներ: Մենք պահանջում ենք, որ հարուցվի քրեական գործ, նրան կալանավորեն և պահեն «Վարդաշեն» ՔԿՀ-ում»,- ասում է նա: Տիկին Փոստանջյանը Սերժ Սարգսյանի՝  ազատության մեջ մնալը համարում է վտանգավոր՝  ազգի և պետականության համար: «Եթե մնա ազատության մեջ, շարունակելու է իր կործանարար գործունեությունը»,- ընդգծում է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր