Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

10 ապր 2018 15:00

Ինչպիսի կանայք են հաջողությամբ ամուսնանում

Ինչպիսի կանայք են հաջողությամբ ամուսնանումԿանայք մտածում են, որ կարող են ամուսնանալ միայն այն դեպքում, եթե կարողանան համեղ պատրաստել, լվացք անել, կայացած տնային տնտեսուհի լինել և կատարյալ կառուցվածք ունենալ։ Սակայն, իրականում տղամարդկանց այս ամենը բավական չէ։
Հաջողությամբ ամուսնանալու համար անհրաժեշտ է
1.Կարողանալ երջանիկ լինել։ Մի վանեք այն զգացմունքները, որոնք ունեք։ Եթե երջանիկ եք տղամարդու կողքին, ապա ցույց տվեք դա։ Նույնիսկ այն դեպքում, երբ դժվարություններ ունեք ու վստահ չեք, որ կկարողանաք հաղթահարել դրանք՝ պահպանեք բարձր տրամադրությունն ու կյանքին լավատեսորեն նայեք։
 
2.Կարողանալ գնահատել սեփական եսը։ Պետք չէ փոխվել տղամարդու կամ մեկ ուրիշի համար։ Եղեք այնպիսին, ինչպիսին կաք։ Թույլ մի տվեք, որպեսզի ինչ որ մեկը որոշի, թե ինչպիսին եք դուք։ Երբ տղամարդն իր համար կին է ընտրում՝ նա կարող է ներել, եթե համեղ պատրաստել չկարողանաք, սակայն երբեք չի հաշտվի այն մտքի հետ, որ դուք սեփական հետաքրքրություններ չունեք։
 
3.Հարգել նրան։ Պետք չէ մարդկանց ներկայությամբ քննադատել նրան, բողոքել ինչ որ մեկին։ Միշտ գնահատեք ձեր տղամարդուն և հարգեք նրան։ Այլ մարդկանց ներկայությամբ ցույց տվեք, որ նա կատարյալ է։
 
4.Իմաստուն լինել։ Խելացի կինը տղամարդու հետ վիճաբանության ժամանակ հազարավոր փաստարկներ կբերի ու կապացուցի իր ճշմարտացիությունը, իսկ իմաստուն կինը նուրբ ձևով կհամոզի տղամարդուն, որ իր գաղափարն իրականում նրանն էր։
 
5.Նվիրված լինել։ Երբ խոսքը գնում է ամբողջ կյանքի հարաբերությունների մասին, ապա հավատարմությունը շատ կարևոր դեր է խաղում։ Կինը պետք է իրական ընկեր լինի իր ամուսնու համար, աջակցի նրան ու պաշտպանի։ Կինը պետք է իր ամուսնու համար ոչ միայն կին լինի, այլև լավագույն ընկեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր