Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար          Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ       Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել    

10 ապր 2018 10:45

Վայ, մեզ են ցույց տալիս. գեներալներն ուրախացել են` էկրանի վրա իրենց տեսնելով. «Հրապարակ»

Վայ, մեզ են ցույց տալիս. գեներալներն ուրախացել են` էկրանի վրա իրենց տեսնելով. «Հրապարակ» «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, Արմեն Սարգսյանի երդմնակալության ժամանակ, երբ դահլիճը ողջունում էր Արմեն Սարգսյանի մուտքը, ՀՀԿ օդիոզները՝ Սամվել Ալեքսանյան, Արայիկ Գրիգորյան եւ այլն, չէին կողմնորոշվում՝ ծափահարե՞լ, թե՞ ոչ, ինչպե՞ս կընդունի դա Սերժ Սարգսյանը։ Իսկ գեներալները, էկրանի վրա իրենց տեսնելով, ուրախացած մատով ցույց էին տալիս իրար՝ վայ, մեզ են ցույց տալիս։ Երդմնակալությանը չէին մասնակցում ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը։
 
«Ծառուկյանը Հայաստանում չէ, մասնավոր այցով գտնվում է արտերկրում, այդ պատճառով էլ չի մասնակցել»,- ասաց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Դահլիճում էին ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի աշխատակազմի երկարամյա ղեկավար Շահեն Կարամանուկյանը եւ այլ հին ու նոր դեմքեր»:
 
Ավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր