Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

10 ապր 2018 10:15

ՀՀԿ օդիոզները երկմտում էին՝ ծափահարե՞լ Արմեն Սարգսյանին, թե՞ ոչ՝ ինչպե՞ս կընդունի Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

ՀՀԿ օդիոզները երկմտում էին՝ ծափահարե՞լ Արմեն Սարգսյանին, թե՞ ոչ՝ ինչպե՞ս կընդունի Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, Արմեն Սարգսյանի երդմնակալության ժամանակ, երբ դահլիճը ողջունում էր Արմեն Սարգսյանի մուտքը, ՀՀԿ օդիոզները՝ Սամվել Ալեքսանյան, Արայիկ Գրիգորյան և այլն, չէին կողմնորոշվում՝ ծափահարե՞լ, թե՞ ոչ, ինչպե՞ս կընդունի դա Սերժ Սարգսյանը։ Իսկ գեներալները, էկրանի վրա իրենց տեսնելով, ուրախացած մատով ցույց էին տալիս իրար՝ վայ, մեզ են ցույց տալիս։
Երդմնակալությանը չէին մասնակցում ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը։ «Ծառուկյանը Հայաստանում չէ, մասնավոր այցով գտնվում է արտերկրում, այդ պատճառով էլ չի մասնակցել»,- ասաց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Դահլիճում էին ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատակազմի երկարամյա ղեկավար Շահեն Կարամանուկյանը և այլ հին ու նոր դեմքեր»։

 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր