Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

10 ապր 2018 17:05

«Բուրգեր Քինգ»-ում պայթյունի հետևանքով տուժած քույր և եղբայր Մարկոսյանները դեռ հիվանդանոցում են

«Բուրգեր Քինգ»-ում պայթյունի հետևանքով տուժած քույր և եղբայր Մարկոսյանները դեռ հիվանդանոցում ենԵրևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից տուժած 8-ամյա Ռուբինա Մարկոսյանն ու նրա եղբայրը`6-ամյա Ռուդոլֆ Մարկոսյանը շարունակում են գտնվել «Սբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում` բժիշկների հսկողության ներքո:
«Արմենպրես»-ի հետ զրույցում հիվանդանոցի ընդհանուր հարցերի և բուժական մասի գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանն ասաց, որ նրանց վիճակում դրական տեղաշարժ կա: «Առաջիկայում սպասում ենք բարելավում: Քույր և եղբայր Մարկոսյանները դեռ կմնան հիվանդանոցում: Առաջիկայում նրանց վիրահատություն չի սպասվում»,-ասաց Մանուկյանը:
«Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից տուժած 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վնասվածքն ամենամեծն էր 8 տուժածների թվում: Վնասվել էր նրա ազդրի վերին երրորդականը: Վնասվածքը մինչև ոսկոր է հասել, բարեբախտաբար՝ ոսկորը չի վնասվել:
Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն:
Պարզվել է, որ Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» սահմանափակ պատասխանատվության ընկերության արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն: Կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (16 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրամովա (14 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնաբ Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):
Պայթյունի հետևանքով վնասվել են խոհանոցը (60 քմ), սպասարկման տաղավարը՝ մոտ 2 քմ, սրահի կախովի առաստաղը՝ մոտ 8 քմ, 2 գարեջրի տարա (40 լ) և սպասքի պարագաներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր