Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 2-ի համար          9 տարի առաջ այս օրն Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել       ՌԴ գրոհած 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, բնակելի շենք է վնասվել    

10 ապր 2018 18:35

«Սահմանադրությունը վերածվել է հեքիաթագրքի». Գեւորգ Պետրոսյան

Հեքիաթի է վերածվել մեր կյանքը եւ հեքիաթագրքի է վերածվել մեր Սահմանադրությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Այդ հեքիաթի առաջին հոդվածն ասում է՝ Հայաստանը սոցիալական, ժողովրդավարական, ինքնիշխան եւ իրավական պետություն է, մինչդեռ հայաստանն իր անգութ հարկային վարչարարությամբ եւ մարդկային կապիտալի նկատմամբ նյութական կապիտալի իշխանությունն ամրագրող պետություն է:
Հեքիաթի հաջորդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, միչդեռ ժողովուրդն է պատկանում իշխանությանը: Եվ հեքիաթի հուզական մասը ասում է, որ ՀՀ-ում բարձրագույն արժեքը մարդն է: Իրականում, ցավոք, կառավարության անդուլ ջանքերի հետեւանքով մարդը ամենաանպաշտպան ու ցածր արժեքն է»,-ասաց նա:
Այնուհետեւ նա անդրադարձավ ՀՀ նորընտիր նախագահին՝ նշելով.
«Խորհուրդ ունեմ նորընտիր նախագահին: Եթե նոր նախագահը չունի այնպիսի լծակներ, որոնք ուներ նախկին նախագահը, ապա ինչու ենք ստեղծել նախագահի ինստիտուտը եւ դա իրականում ինչի է հավակնում: ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն, նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը: Դա չի նշանակում վարագույրի հետեւից խնամքով հետեւել, թե ինչ է կատարվում կյանքում: Եթե Սահմանադրության առաջին երեք հոդվածները գտնվեին նախագահի ուշադրության կենտրոնում, այստեղ իսկապես կարող էինք պնդել, որ իսկապես նորընտիր նախագահը հետեւում է  Սահմանադրության պահպանմանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր