Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան          Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել երգիչ-երաժիշտ, տեղափոխվել է հիվանդանոց       Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին    

10 ապր 2018 21:00

Այդքան մտածում եք, գնացեք կանգնեք զոհի ծնողի կողքին. 19 տարեկանի դագաղ բարձրացնելն ամենածանր բանն է

 
Էլի զինվոր է զոհվել։ Ասում են՝ սոցիալական վիճակը մի գրեք, որ մինուճար է՝ դա էլ մի գրեք, ծնողները թե ինչ վիճակում են՝ դա էլ մի գրեք։ Պարզապես ռոբոտի նման գրեք՝ զինվոր է զոհվել։ Բայց գոնե կարելի՞ է գրել, որ 19 տարեկան զինվոր է զոհվել։ Որ մեր 19-20 տարեկանների շարքերը նոսրանում են։
Այդքանից հետո զինվորական համազգեստ հագնող և դիրքեր գնացողներին կարելի՞ է ասել՝ «արյան վրա, այն էլ 19 տարեկանի արյան վրա չեն փիառվում»։ Այդքան մտածում եք, գնացեք կանգնեք զոհի ծնողի կողքին։ 19 տարեկանի դագաղ բարձրացնելը ամենածանր բանն է։ Գնացեք, օգնեք...
Ա՜խ Նարեկ ջան, չեմ ճանաչում քեզ, բայց սիրտս կտոր-կտոր լինում:
Անուշ Զուրաբյան. Ֆեյսբուք

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր