«Հանրապետություն» կուսակցությունը հաստատել է նախընտրական ցուցակի առաջին 30 համարները          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կապան-Խոտանան ճանապարհին «Suzuki» մակնիշի մեքենան գլորվել է հարակից ձորը    

11 ապր 2018 10:15

Յուրա Մովսիսյանը կվերադառնա՞. ինչ պայմաններ է ներկայացրել Վարդան Մինասյանը. «Ժամանակ»

Յուրա Մովսիսյանը կվերադառնա՞. ինչ պայմաններ է ներկայացրել Վարդան Մինասյանը. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ նշանակվեց Վարդան Մինասյանը: Վերջինիս գլխավորությամբ մեր ազգային թիմը ցույց է տվել իր պատմության լավագույն արդյունքը:
Վարդան Մինասյանը հայտնի է որպես սկզբունքային մասնագետ: Հեռանալուց հետո, չնայած հասարակության պահանջին՝ Մինասյանը հրաժարվում էր կրկին գլխավորել մեր ազգային թիմը:
Կարելի է ենթադրել, որ վերադառնալով ազգային թիմ՝ Մինասյանը իր պահանջներն ու պայմաններն է առաջադրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Իսկ պահանջներն ու պայմաններն առաջին հերթին վերաբերում են աշխատելու լիակատար ազատությանը:
Ըստ էության, ՀՖՖ-ն ընդառաջ է գնացել Մինասյանին: Ըստ մեր տեղեկությունների՝ առաջիկայում Հայաստանի ազգային թիմ կվերադառնա նաև Յուրա Մովսիսյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր