Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

11 ապր 2018 18:05

Ինչպես անել, որ երազանքներն իրականան

 
եւակերպում
Որքան հստակ որոշեք, թե ինչ եք ցանկանում, այդքան ավելի հեշտ կկատարվեն դրանք։ Երազանքները ձեւակերպելիս մի գրեք այն, ինչ չեք ցանկանում, այլ նշեք այն, ինչի մասին իսկապես երազում եք։
Հստակեցում
Եթե դուք ցանկանում եք նիհարել, ուրեմն հաջորդը պետք է հասկանալ, թե ինչպես եք հասնելու ձեր նպատակին։Պետք է թղթի վրա գրել, թե ինչ է հարկավոր անել նիհարելու համար։
Ներկա ժամանակ
Ցանկությունները պետք է ձեւակերպել ներկա ժամանակով, ոչ՝ ապառնի։
Սահմանների ընդլայնում
Երազանքները գրելիս պետք չէ սահմանափակել դրանց իրական դառնալու ճանապարհները։ Օրինակ՝  «ցանկանում եմ մեքենա գնել», բայց միգուցե ձեզ նվիրում են։
Վիզուալիզացիա
Ներկայացված փուլերն անցնելուց հետո հարկավոր է ամեն օր պատկերացնել, թե ինչպես է իրականում ձեր երազանքը ապագայում։
Սպասում
Երազանքները պատկերացնելուց հետո պետք չէ սպասել, որ մեկ շաբաթ անց, դուք հասնելու եք ցանկալի արդյունքին՝ ունենալու եք ձեր երազած մեքենան կամ ուղեգիրը եւ այլն։ Համբերատար եղեք, եւ ձեր ցանկությունները իրենց սահմանված ժամանակին կկատարվեն։
Իրականացում
Այս փուլում կարեւոր է օգտվել ընձեռնված հնարավորություններից։ Օգտվեք կյանքի ընձեռնված շանսերից եւ երբեք բաց մի թողեք դրանք, քանի որ միայն հնարավոր այդպես է իրականացնել երազանքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր