Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

11 ապր 2018 19:30

Ու՞մ հարցից զայրացավ Կարեն Կարապետյանը

ԱԺ –ում հարց ու պատասխանի ժամանակ «Ելք» խմբակացության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մինչ վարչապետին հարց ուղղել ասաց ,որ մարդիկ իր հետ հույսեր էին կապում,քանի որ ՀՀԿ-ն իրեն որպես տեխնոլոգիա շատ լավ կիրառեց ընտրությունների ժամանակ եւ մարդիկ այդ տեխնոլոգիային տրվեցին:
« Հիմա կա շատ լուրջ հիասթափություն կոնկրետ ձեզանից, որովհետեւ մարդիկ կարծում էին, որ դուք կլինեք վարչապետ»: Այնուհետև Մարուքյանը հարցրեց,որ «ռուբլին հիմա գահավիժում է, սանկցիաներ են կիրառվում, նոր պատերազմ է սկսվելու եւ լուրջ խնդիր է ունենալու նաեւ մեր երկիրը, դուք ունե՞ք տեսլական, թե ինչպես ենք մենք այս իրավիճակից դուրս գալու, ԵԱՏՄ տնտեսությունը ավելի է հարվածի տակ ընկնելու»:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չհամաձայնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկման հետ, թե իրենից հիասթափվել են։
«Հիասթափություն կա, թե չէ, դա ձեր գնահատականն է, ինչքանո՞վ է դա համընկնում շատ մարդկանց գնահատականների հետ: Եվ ունենալով արտոնյալ առևտրային ռեժիմ ՝ մենք 40 միլիոնանոց շուկա ունենք, ավելին, բացի նրանից, որ դա մեր ներքին պոտենցիալի զարգացումն է, դա ինվեստորին հրավիրելու խնդիր է», - նշեց նա։
Վարչապետի պաշտոնակատարն ասաց, թե Հայաստանը 2017-ին էքսպորտի, իմպորտի աճի մեջ ավելի մեծ տեմպեր է ունեցել այլ շուկաներում, քան՝ ԵԱՏՄ-ում։ Վերջինս նշեց,որ վատ է, որ իրենց համար հասկանալի շուկայում պրոբլեմներ կան՝ «բայց դա կատաստրոֆա՞ է՝ ոչ»: 
Արձագանքելով Էդմոն Մարուքյանը՝ նշեց, որ ինքն անձամբ չի հիասթափվել, որովհետև ոչ մի հույս չի կապել, բայց կային մարդիկ, ովքեր հույս էին կապել։
Պատգամավորն ասաց, թե կառավարությունը «մի հատ վարորդական իրավունքի հարց չի կարողացել լուծել։Ի պատասխան Կարեն Կարապետյանը նշեց,որ կառավարությունն այդ հարցին էդքան ուշադրություն, ինչքան հիմա դուք փորձում եք տալ, չի տալիս: «Դիմում են՝ ուրեմն էդ հարցը կքննարկվի», - պատասխանեց Կարեն Կարապետյանը։
Ինչ վերաբերում է ինֆլյացիան եղել է, թե ոչ, վարչապետի պաշոնակատարն ասաց, որ անդրադարձել է այդ հարցին։
Մարուքյանը բողոքեց, որ ռուբլու հետ կապված իր մտահոգությանը չարձագանքեց՝ Կարեն Կարապետյանը արդեն տոնը բարձրացրեց՝ ասելով՝ «իսկ ի՞նչ եք առաջարկում, գնանք ռուբլու ռեգուլյացիա՞ անենք, թե՞, ասենք, վաղը մյուս օրը եվրոպական շուկայում չի կարող լինել ճգնաժամ: Հասկանում եք, հարցադրումը ինձ համար այնքան անհասկանալի է: Ասում եք՝ վարորդները պրոբլեմ ունեն, պրոբլեմ ունեն, կլուծենք, վա՛յ, էդ ի՞նչ մի խնդիր է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր