Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

12 ապր 2018 10:30

Ինչո՞ւ է Արմեն Մարտիրոսյանը գաղտնի պահում Սեյրան Օհանյանի հետ հանդիպումը. «Հրապարակ»

Ինչո՞ւ է Արմեն Մարտիրոսյանը գաղտնի պահում Սեյրան Օհանյանի հետ հանդիպումը. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության լիդերներից յուրաքանչյուրը պատասխանատու է իր «ուղղության» համար. Պետրոս Մակեյանը բանակցում է «ՔՊ»-ի ու Նիկոլի հետ, Ալեք Ենիգոմշյանը` Զարուհու, Արմեն Մարտիրոսյանը` Սեյրան Օհանյանի ու ՕՐՕ-ի: Եվ, որքան էլ Մարտիրոսյանը պնդում է, թե չի հանդիպել Սեյրան Օհանյանին, մեր աղբյուրները պնդում են․ «Հանդիպել է, Սեյրանն այս փուլում չի ուզում երևալ»:
 
Պնդում են, որ հանդիպել եք Օհանյանի հետ՝ դիմեցինք Մարտիրոսյանին: «Չեմ հանդիպել»: Ալարո՞ւմ եք հանդիպել: «Ոչ, չեմ ալարում, պարզապես չեմ հանդիպում»: Ձեր վրա է այդ առաքելությունը դրված. գաղտնի՞ եք պահում: «Ես առաքյալ չեմ. չեմ ուզում՝ չեմ հանդիպում, չեմ կատարում իմ առաքելությունը»: Իսկ Հայաստանո՞ւմ է Օհանյանը, ասում են` Մոսկվայում տուն է կառուցում: «Հայաստանո՛ւմ է»: Բա ասում եք` չեք հանդիպում»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր