Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի          Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը       Մոջթաբա Խամենեին թույլ չի տա ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել, եթե նրանք չընդունեն Իրանի 10 պայմանները    

14 ապր 2018 14:00

ԻՆչ որոշում է կայացրելՀՀԿ խորհուրդը Ծաղկաձորում

ԻՆչ որոշում է կայացրելՀՀԿ խորհուրդը ԾաղկաձորումԾաղկաձորում ապրիլի 14-ին տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ:

Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀԿ լրատվական ծառայությունից, խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը:

Ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր