Օկուպացված Արցախում բնակեցվել են 8 հազար ադրբեջանցիներ. Ալիևը մտադիր է մինչև տարևերջ բնակեցնել 20 հազար մարդ          Ողբերգական դեպք Սյունիքում. ընտանիքի 7 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց, 4-ամյա աղջնակը մահացել է       Հուլիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 ապր 2018 16:35

Այս պահին պատասխանատուն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն է

 
Եթե   ոստիկանությունը  բռնի ուժ կիրառի հանրահավաքի մասնակիցների նկատմամբ, պատասխանատվությունը ստանձնելու է վարչապետի պաշտոնակատարը՝ Կարեն Կարապետյանը:
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը նշում է, որ նա ունի նույն լիազորությունները, ինչ վարչապետը ապրիլի 9-ից հետո։
Սերժ Սարգսյանի պաշտոնավորման ժամկետի ավարտից  հետո Ազգային ժողովը ստանձնել է Սահմանադրական բարեփոխումներով նախատեսված բոլոր պարտավորությունները, ինչը նախատեսվում է  խորհրդարանական  կառավարման համակարգին անցմամբ։
«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշում է, որ առանց Սերժ Սարգսյանի իշխանությունը կոլապսի մեջ է. «Այնուամենայնիվ կան կոնկրետ պատասխանատուներ: Հրաման տվողները, ժամանակավոր պաշտոնակատարները պատասխանատվություն են կրելու: Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ բոլորի թելերը Սերժ Սարգսյանի ձեռքերում է եւ պետք է անենք ամեն ինչ, որ նա հետ չգա իշխանության»:
Հիշեցնենք, որ   ՀՀԿ  խորհուրդն այսօր  պաշտոնապես  որոշել է Սերժ Սարգսյանին առաջադրել   վարչապետի պաշտոնում:  ՀՀԿ-ն նիստն արել է արտագնա՝ Ծաղկաձորում:
Իսկ ապրիլի 17-ին խորհրդարանը կընտրի վարչապետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր