Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

14 ապր 2018 19:25

Հոգեբանական թեստ, որը կպատմի ձեր սիրային կապերի մասին

 Հոգեբանական թեստ, որը կպատմի ձեր սիրային կապերի մասին
Նայեք լուսանկարին և անկեղծ պատասխանեք, թե ինչ եք տեսնում դրանում:
#1 Կին: Գնահատում եք զգայական փորձը, ցանկանում եք զուգընկերոջը հաճույք պատճառել և հաճույք ստանալ: Սիրելիի հետ հանգիստը, ճանապարհորդությունը շատ կարևոր են ձեզ համար: Ուշադիր եք զուգընկերոջ նկատմամբ: Երբեմն կարողանում եք նկատել նրա պահանջները և փորձում բավարարել դրանք:
#2 Երիտասարդ տղայի: Միշտ հետաքրքրված եք որևէ բանով: Ձեզ հետաքրքրում է աշխարհը, հետևաբար՝ նաև զուգընկերոջ կարիքներն ու կյանքը: Բոլորն էլ երազում են կյանքի այսպիսի ուղեկցի մասին: Ուշադրություն եք դարձնում մանրուքներին, հետաքրքրվում՝ ինչպես է անցել նրա օրը: Կարողանում եք լսել, ուշադրություն դարձնել սիրելիին, ով գնահատում է դա:
#3 Կարապ: Նույնիսկ ամենատգեղ իրավիճակներում գեղեցկություն եք տեսնում: Մարդիկ երբեմն ձեզ մեղադրում են միամիտ լինելու համար, սակայն դուք գիտեք, որ ձեր ունակությունները թույլ են տալիս տեսնել կյանքի ողջ տարրապատկերը: Հեշտությամբ կարողանում եք բարձրացնել զուգընկերոջ տրամադրությունը, օգնել նրան տեսնել կյանքի դրական կողմերը:
#4 Մարդ նավակի վրա: Հեշտությամբ եք շեղվում, միշտ արկածներ եք որոնում: Երբեմն մարդկանց գժվեցնում եք, երբեմն՝ այնպես անում, որ նրանք կրկին ապրելու ցանկություն են ունենում: Կարողանում եք երազանքներից անցնել իրականություն:
#5 Ծերունու դեմք: Արտասովոր մարդ եք, կյանքում փնտրում եք հենց այդպիսի մարդկանց: Ցանկանում եք ամուր հարաբերություններ կառուցել, տանել չեք կարողանում սովորական խոսակցությունները: Վատ մարդ չեք, պարզապես ավելին եք ցանկանում: Կարողանում եք լուծել խնդիրները, ոչնչից չեք վախենում: Հասկանում եք, որ հարաբերություններ կառուցելը բարդ  գործ է, բայց դա ձեզ չի վախեցնում, այլ ձեզ ավելի ուժեղ է դարձնում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր