Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա          Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար       Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին, մինչև 2031 թ. սարի գլխի էն տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա    

09 ապր 2026 15:24

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է ավելի քան 3000 մարդ

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է ավելի քան 3000 մարդԻրանի դատաբժշկական փորձաքննությունների կազմակերպության ղեկավար Աբբաս Մասջեդի Արանիի խոսքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների զոհ է դարձել ավելի քան 3000 մարդ։

«Մոտ 40%-ը անհայտ են»,-ասել է նա Mizan լրատվական գործակալությանը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Վաշինգտոնը և Թեհրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Ապագա համաձայնագիրը կարող է հիմնված լինել Իրանի տասը կետից բաղկացած ծրագրի վրա, որը, ըստ որոշ տեղեկությունների, հավանության է արժանացել Միացյալ Նահանգների կողմից։ Այն, ի թիվս այլ բաների, ներառում է Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, Հորմուզի նկատմամբ նրա վերահսկողության ապահովումը, ուրանի հարստացման իրավունքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր