Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

16 ապր 2018 15:00

79-ամյա կինն ստացած ծանր մարմնական վնասվածքներից մահացել է. մեղադրանք է առաջադրվել համագյուղացի 59-ամյա տղամարդուն

79-ամյա կինն ստացած ծանր մարմնական վնասվածքներից մահացել է. մեղադրանք է առաջադրվել համագյուղացի 59-ամյա տղամարդունՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 59-ամյա տղամարդուն՝ համագյուղացի 79-ամյա կնոջը վիճաբանության ժամանակ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառելու համար:
 
Տարեց կնոջը ծանր մարմնական վնասվածքները պատճառվել են 2018թ. ապրիլի 9-ին՝ Վ.Խոտանան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ. նա բժշկական կենտրոն էր տեղափոխվել գանգուղեղային և գլխուղեղի վնասվածքներով՝ անգիտակից վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Սյունիքի մարզի բնակիչ՝ ծնված 1958թ.: Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ 79-ամյա կինը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է ապրիլի 9-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Վ.Խոտանան գյուղում համագյուղացու՝ 59-ամյա տղամարդու հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ. տղամարդը նախ քարով է հարվածել տարեց կնոջը, այնուհետև շարունակել է հարվածներ հասցնել կացնով:
 
Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնից վարույթն իրականացնող մարմնին հայտնել են, որ տուժած կինն ստացած մարմնական վնասվածքներից ապրիլի 12-ին մահացել է: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 59-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ  59-ամյա տղամարդը 2017թ. սեպտեմբերի 4-ից հաշվառված է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր