Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 1-ի համար       Մայիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

18 ապր 2018 16:17

Գնացեք բուտկաներ. կոչ են անում բոյկոտել լֆիկ Սամոյի ու սասի Արտակի սուպերմարկետները

Գնացեք բուտկաներ. կոչ են անում բոյկոտել լֆիկ Սամոյի ու սասի Արտակի սուպերմարկետներըԵրեւանում սկսել են կոչ անել բոյկոտել ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին եւ Արտակ Սարգսյանին պատկանող «Երեւան սիթի» եւ ՍԱՍ սուպերմարկետները, քանի որ նրանք աջակցում են Սերժ Սարգսյանին, որի վարչապետության դեմ արդեն տեւական ժամանակ է պայքարում են ՀՀ քաղաքացիները:
«Սիրելի հայրենակիցներ կոչ եմ անում բոլորին մի կատարեք գնումներ այս եկու սուպերմարկետներից, մի հարստացրեք Լֆիկ Սամոին ու սասի Արտակին կատարեք Ձեր գնումները փոքրիկ բուտկաներից ,գիտակցելով որ հարստացնում եք այն մարդկանց ովքեր հողին են հավասարեցնում մեր երկիրը։ Խնդրում եմ մի արեք», - գրել է Facebook-յան օգտատեր Լուսինե Ասատրյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր