Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

18 ապր 2018 17:57

Բերման է ենթարկվել 91 քաղաքացի, ազատ արձակվել 37-ը. Ելք

Բերման է ենթարկվել 91 քաղաքացի, ազատ արձակվել 37-ը. ԵլքԱպրիլի 18-ին Երևանում ընթացող ցույցերի մասնակիցներից ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 91 քաղաքացի։ Այս պահին ազատ է արձակվել 37-ը։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչների հայտարարության մեջ:
Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի անդամ Կարեն Սիմոնյանը կրկին այցելել են ոստիկանական բաժանմունքներ։
Ժամը 14։00-ի տվյալներով ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում բերման է ենթարկվել 4 քաղաքացի՝ Նարեկ Վլադիմիրի Բրիկալովը, Գրիգոր Վահանի Մանուկյանը, Նարեկ Վահանի Արշակյանը և անչափահաս Գոռ Աշոտի Վարդանյանը։ Բերման ենթարկելուց հետո այս քաղաքացիների կարգավիճակը փոխվել է և նրանք ներգրավվել են որպես վկաներ։
Էրեբունի բաժնում բերման է ենթակվել 15 քաղաքացի, որոնցից երեքը չի նշել անունը։ Բերման են ենթարկվել հետևալ քաղաքացիները․ 1. Վարդգես Գասպարի Լիվանի /հայտնի քաղակտիվիստ/ 2. Արսեն Ռազմիկի Ուզունյան 3. Սասուն խաչատուրի Տերտերյան 4. Արման Հրաչյայի Աղաջանյան 5. Հրաչյա Աշոտի Հակոբյան 6. Հովհաննես Աշոտի Գրիգորյան 7. Անի Սերյանի Հակոբջանյան 8. Վահե Վախթանգի Դավթյան 9. Անդրանիկ Մուշեղի Դանիելյան 10. Միքայել Մասիսի Նազարյան 11. Գոհար գագիկի Թադևոսյան 12. Հրաչյա Հենրիկի Հովակիմյան:
Հատկանշական է, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի տվյալներով, Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ այս պահին բերվել է 84 անձ: 
Նրա խոսքով, նրանցից 30-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, նրանք բաց են թողնվել: 54 անձինք հանցագործություն կատարելու կասկածանքով ներկայացվել են նախաքննություն իրականացնող մարմնին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր