Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

19 ապր 2018 16:50

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել Սերժ Թանկյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասները

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել Սերժ Թանկյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասները«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մանրնամասներ է ներկայացրել  System of a down խմբի առաջատար Սերժ Թանկյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։
Նա մասնավորապես նշեց, որ իրենց նկայացուցիչները իրենց մեսիջը հասցրել էին երաժիշտին և երեկ հանրահավաքից հետո նա զանգել է Փաշինյանին։ 
«Բավական երկար խոսեցինք, իրավիճակը քննարկեցինք, նա միանշանակ աջակցություն հայտնեց գործընթացին ։ Ինչ վերաբերում է գալ-չգալուն՝ որոշումը ինքը կհրապարակի։ Նախկինում առիթ չէի ունեցել պարոն Թանկյանի հետ զրուցելու,ասեմ, որ շատ հաճելի զրուցակից է և փայլուն հայերենի է տիրապետում։ Եղբայրաբար շփվեցինք ուղակի, էնպես էինք շփվում կարծես հին ծանոթներ էինք, գործնականում դա մեր առաջին շփումն էր»,-ասաց Փաշինյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր