Մենք դեռ ՆԱՏՕ-ի անդամ ենք, սակայն ՆԱՏՕ-ն էական փոփոխությունների կարիք ունի          Պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողովուրդն ընտրություն կատարեց ապրել ուժեղ և ազատ Հայաստանում       Ռուսաստանի խոշոր քաղաքներում սահմանափակվել է բենզինի վաճառքը    

25 ապր 2018 12:17

«Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել՝ մենք ինչ ենք ասում. վարչապետը պետք է ընտրվի ԱԺ-ում». Նիկոլ Փաշինյան

«Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել՝ մենք ինչ ենք ասում. վարչապետը պետք է ընտրվի ԱԺ-ում». Նիկոլ Փաշինյան«ՀՀԿ-ն ժամանակի վրա է խաղում, ես իրենց խորհուրդ եմ տալիս չանել դա»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը, թե վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ասում է, որ հրապարակում վարչապետ ընտրելը հակասում է Սահմանադրությանը՝ Ն. Փաշինյանն այսպես արձագանքեց.
«Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել՝ մենք ինչ ենք ասում. վարչապետը պետք է ընտրվի ԱԺ-ում, պետք է առաջադրվի ԱԺ խմբակցության կողմից, իսկ մինչ այդ ժողովուրդը պետք է համաձայնություն տա որևէ թեկնածուի»:
Լրագրողի դիտարկմանն էլ՝ բայց ՀՀԿ-ն կարող է դեմ քվեարկել՝ Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Իրենք ուզո՞ւմ են՝ այս իրավիճակը լուծեն, թե՞ չէ: Իրենք հիմա իշխանություն չեն երկրում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր