Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

26 ապր 2018 20:55

«Ես վաղը ժամը 12:00-ին հրավիրում եմ Կարեն Կարապետյանին՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը». Նիկոլ Փաշինյան

«Ես վաղը ժամը 12:00-ին հրավիրում եմ Կարեն Կարապետյանին՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը». Նիկոլ ՓաշինյանԱյսօր Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իշխանությունների հետ բանակցությունները վերսկսկելու պատրաստակամություն հայտնեց:
«Երեկ ՀՀԿ-ն կուսակցական ժողով է արել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, և, ի վերջո, եկել են ընդհանուր հայտարարի, որ պետք է Կարեն Կարապետյանին լիազորեն, որ բանակցի իմ հետ: Մենք այդ որոշումն ընդունում ենք ի գիտություն, և, ինչպես նախկինում, պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում:
Ես վաղը ժամը 12:00-ին հրավիրում եմ Կարեն Կարապետյանին «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը: Մենք ունենք մեկ կոնկրետ պայման: Ինչպես Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը նույնպես ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, թե ինչ ենք քննարկում: Մենք ՀՀԿ-ի հետ փակ դռների հետևում չենք բանակցելու:
Մենք բանակցելու ենք ժողովրդի աչքի առաջ, որովհետև մենք հայտարարում ենք, որ ժողովուրդն իշխանություն է, մեր ղեկավարն է, մեր շեֆն է, ու մենք պետք է մեր ղեկավարին հաշվետու լինենք մեր արած ամեն քայլի համար»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր