Տեսանյութ.Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

02 մայիս 2018 11:30

Միջադեպ խորհրդարանում` Նաիրա Զոհրաբյանի եւ Շուշան Պետրոսյանի միջեւ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միջադեպ խորհրդարանում` Նաիրա Զոհրաբյանի եւ Շուշան Պետրոսյանի միջեւ. ՏԵՍԱՆՅՈՒԹՔիչ առաջ խորհրդարանում միջադեպ տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջեւ: Նաիրա Զոհրաբյանը տեսնելով Շուշան Պետրոսյանին`վիրավորական արտահայտություններ արեց նրա հասցեին`ասելով. «Եթե դու մեկ էլ կփորձես իմ կամ իմ խմբակցության անդամներից մեկի ելույթի ժամանակ ռեպլիկ թողես կամ ինչ-որ բան անես`կտեսնես»: Շուշան Պետրոսյանն այդ ժամանակ, անակնկալի եկած, նայում էր: Հետո ասաց որ ինքը ոչինչ չի ասել եւ չցանկացավ մեկնաբանել կատարվածը: Նաիրա Զոհրաբյանը նույնպես հրաժարվեց մեկնաբանություններից: Ասաց`ես արդեն ասացի այն, ինչ ասացի: Ներկաները մեզ պատմեցին, որ երեկ կայացած նիստի ժամանակ, Շուշան Պետրոսյանը դահլիճում ռեպլիկներ էր նետում Նաիրա Զոհրաբյանի եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ելույթների ժամանակ: Մասնավորաբար, Նաիրա Զոհրաբյանի ելույթի ժամանակ հեգնել է. «Էլ ով խոսեր»: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր