Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

03 մայիս 2018 14:58

Նիկոլ Փաշինյանն անձամբ չի դատի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին

Նիկոլ Փաշինյանն անձամբ չի դատի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին«Բոլորս շահագրգիռ ենք, որ այս քաղաքական իրավիճակը հանգուցալուծում ստանա Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում: Ես ուրախ եմ, որ այդ ըմբռնումը կոնկրետ արտահայտում պետք է ստանա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով ՀՀԿ-ի դիրքորոշման փոփոխության հարցին:
 
Հիշեցնենք, ՀՀԿ-ն երեկ որոշեց ամսի 8-ին կայանալիք ընտրություններում աջակցել 1/3-ի կողմից առաջադրվող թեկնածուին: Ի դեպ, մայիսի 8-ին մեծ հանրահավաք է տեղի ունենալու:
Հնարավո՞ր է վարչապետ ընտրվելուց հետո ինքը հանդիպի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ`հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իրենք բաց են հանդիպումների եւ քննարկումների համար. «Ըստ անհրաժեշտության՝ կորոշենք»: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունը նա կարդացել եւ  ի գիտություն է ընդունել:
 
Հարցին՝ իր վարչապետ դառնալուց հետո կա՞ն բաներ, որոնց համար պետք է պատասխան տան Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես նախկինում ասել եմ, որ սկզբունքն օրինականությունն է եւ հանրային համերաշխությունը: Ես հիմա վարչապետի թեկնածու եմ, ոչ թե՝ դատախազի: Ես կարծում եմ, ճիշտ չէ այն պրակտիկան, որ մի մարդը կատարում է եւ նախագահի, եւ վարչապետի, եւ քննիչի, եւ դատախազի դերը:
ՀՀ քաղաքացիները պետք է տեսնեն, որ ապրում են մի երկրում, որտեղ կա օրենքի գերակայություն, որտեղ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ»: Մյուս հարցին`ՀՀԿ-ական օլիգարխներն են իրեն «կողմ» քվեարկելու, դա չի՞ կաշկանդի, որպեսզի հետագայում իրականություն դարձնի մենաշնորհների վերացման իր թեզը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքը վարչապետ է ընտրվում առանց նախապայմանների:
 
Իսկ իրենց նպատակին`համերաշխության մթնոլորտին հասնելու համար կանեն կոնկրետ իրավիճակներից բխող քայլեր: Նաեւ ասաց, որ Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկից, ապրիլի 22-ին իրեն բերման ենթարկելուց հետո ինքը Սերժ Սարգսյանի հետ չի հանդիպել: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր