«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները          Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու մասին վերածվում են իշխանության յուրացման քայլի       Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է    

08 հուն 2026 09:03

Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է

Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական էՆիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն միանձնյա ձևավորում է Կառավարություն և հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է, և վերազանցում է վարչապետի լիազորությունները: Այս մասին գրել է Արման Թաթոյանը։

«Կառավարության ղեկավարը չունի իրավասություն հանդես գալու հայտարարությամբ և հայտարարելու իր միանձնյա հաղթանակի մասին, երբ քվեարկության արդյունքների 10%-ից մի փոքր ավելին է հաշվարկված, երբ Երևանում քվեարկության արդյունքների 10%-ն էլ ամփոփած չէ: Ավելին, Երևանի ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքները չկան մինչև հիմա: Բոլոր թարմացումներն անկանոն են փոխվում, անհասկանալի է ինչ հաճախականությամբ: Ավելին, թվերը պարբերաբար նվազում ու ավելանում են:

Այս պայմաններում նա խոսում է ընդդիմության տարբեր առաջնորդների պատասխանատվության ենթարկելու մասին. նման լիազորություն չունի վարչապետը: Սա օրենքի կոպիտ խախտում է:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը համարում ենք ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն, որը քրեորեն պատժելի է»,-գրելէ  նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր