Տասը տարի հետո մարդիկ կկարողանան հաղթահարել քաղցկեղն ու ծերացումը

Գիտնականները փորձ են իրականացրել աղիքային ցուպիկի բակտերիաների բջիջի վրա։ Մասնագետների խոսքով՝ բակտերիայի գենոմի վրա կատարվել է 321 փոփոխություն, որից հետո բջիջն անընկալունակ է դարձել վիրուսների հանդեպ։ Սակայն, գենետիկները նշում են, որ բույսի կամ կաթնասունի գենոմը վերածրագրավորելու համար ավելի շատ ջանքեր են պահանջվում։
«Մարդու գենի մեջ յուրաքանչյուր սպիտակուցի վերածրագրավորումը 400 հազար փոփոխություն է պահանջում»,- պարզաբանել է Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ջորդ Չերչը Stat պորտալին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ քսան հազար մարդկային գեներից անհրաժեշտ է հեռացնել ավելորդ կոդոնները։
Ընդ որում՝ գիտնականները վստահություն են հայտնել, որ ցանկալի արդյունքների կարելի է հասնել արդեն տասը տարի հետո։ Բացի դրանից, գենետիկների խոսքով մարդկային գեները հնարավոր կլինի վերածրագրավորել այնպես, որ մարդիկ անընկալունակ դառնան ճառագայթման, ծերացման ու ցրտի հանդեպ։ Նաեւ հնարավոր է զգալիորեն կրճատել քաղցկեղի առաջացման հավանականությունը։