Կոտայքի մարզում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ          2025 թվականի հուլիսից եղել են թե ներխուժումներ, թե դիրքերի ամրացումներ, պաշտպանության նախարարությունը ստել է       Եթե նախօրոք գործադիր իշխանությունը չես վերցնում, թղթով չես կարող իշխանափոխություն անել    

02 նոյ 2025 19:03

Տեսանյութ.Սուրբ և Անմահ Պատարագ և Հայրապետական մաղթանք ու աղոթք Գարեգին Երկրորդի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով

Տեսանյութ.Սուրբ և Անմահ Պատարագ և Հայրապետական մաղթանք ու աղոթք Գարեգին Երկրորդի գահակալության 26-րդ տարեդարձի առիթովՆոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: Ընկալյալ կարգի համաձայն հավատացելոց երկրպագության համար դուրս էր բերվել նաև Սկևռայի սրբոց մասանց պահարանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբաններ և ուխտավոր հայորդիներ:

Ինչպես նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Հայրապետական մաղթանք և աղոթք հնչեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:
Ներկաներն աղոթք բարձրացրեցին առ Աստված` Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության համար:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր